«Էս Էմ Ըքաունթինգ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով մատուցել որակյալ և պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայություններ։ Հիմնադրման ժամանակից ի վեր ընկերությունը գործընկեր է դարձել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ։ Հաշվապահական գրասենյակը, մասնագիտանալով ֆինանսական, հաշվապահական և հարկային ծառայությունների մատուցման բնագավառներում, համագործակցում է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ։
Ընկերության նպատակն է նվազեցնել բիզնեսում առկա ռիսկերը և բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Հիմնադրումից ի վեր ընկերությունը առաջարկում է գործընկերոջ` մշտապես փոփոխվող պահանջները բավարարող հաշվապահական հաշվառման համալիր ծառայություններ։ Ծառայությունները մատուցվում են ինչպես մեր գրասենյակից, այնպես էլ մեր աշխատակիցը կարող է աշխատանքներն իրականացնել Ձեր գրասենյակում:
Էս Էմ Ըքաունթինգ թիմը ապահովում է ճշգրիտ ֆինանսական տեղեկատվություն և հաշվետվությունների հասանելիություն՝ նպաստելով վերահսկողության միջավայրի ստեղծմանը։ Մեր խնդիրն է խորհրդատվական ծառայությունների միջոցով ապահովել Ձեր բիզնեսի բարձրակարգ հաշվապահական հաշվառումը՝ հաշվի առնելով տնտեսական և շուկայական անընդհատ փոփոխվող պայմանները։
Այսօր ընկերությունը ծառայություններ է մատուցում 200-ից ավելի կազմակերպությունների. մեր փորձառու թիմը պատրաստ է աջակցել Ձեր կազմակերպությանը իրականացնելու՝ Ձեր ընկերության բարձրակարգ հաշվապահական հաշվառումը։